Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Հոկտեմբերի 1-ը Տարեցների միջազգային օրն է
ՄԱԿ–ի միջազգային զեկույցի համաձայն՝ Հայաստանը ծերացող երկիր է, այսօր Տարեցների միջազգային օրվա առիթով հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը՝ նշելով, որ դա երկրի համար մարտահրավեր է, սակայն ոչ ճգնաժամ:
«Միջազգային զեկույցի համաձայն՝ տարեցների թիվն աճում է ավելի արագ, քան որևէ այլ տարիքային խումբ: Աշխարհի 60-նն անց բնակչությունն, ընդամենը մեկ տասնամյակում, կհատի 1 միլիարդի սահմանը՝ աճելով գրեթե 200 մլն-ով»,- ասաց նա՝ Հայաստանի դեպքում նշելով, որ ՝ 60-նն անց մարդկանց թիվը 2050թ-ին գրեթե կրկնապատկվելու է՝ 469 000-ից հասնելով 885 000-ի:
«Ծերացումը մարտահրավեր է, բայց որ ճգնաժամ, այն պետք է պլանավորել: Հարկ է նշել, որ Հայաստանի կառավարությունը պատկերացնում է հարցի լրջությունը՝ դիմակայելու ուղղությամբ»,- ասաց Գարիկ Հայրապետյանը:
Ըստ նրա, Վիեննայում կայացած տարեցների կոնֆերանսի ժամանակ Հայաստանի զեկույցը ճանաչվել է տարածաշրջանում առաջինը:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ջեմմա Բաղդասարյանը հստակեցրեց, որ միջազգային դասակարգմամբ՝ տարեց են համարվում 65 տարին լրացած մարդիկ, իսկ Հայաստանում կենսաթոշակի են անցնում 63 տարին լրացածները:
Հաստատելով ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչի խոսքն այն մասին, թե Հայաստանը ծերացող բնակչություն ունեցող երկրներից է, Ջեմմա Բաղդասարյանը նշեց, որ տարեցները Հայաստանում կազմում են ընդհանուր բնակչության 11,5 % -ը։
«Այս թիվը դեռ ավելանալու է և դրանց պատճառները տարբեր են՝ ծնելիության նվազում, կյանքի տևողության երկարում և այլ դեմոգրաֆիկ փոփոխություններ: Զարգացած երկրներում՝ Դանիա, Նորվեգիա, տարեցների թիվը 20% է կազմում»,- ասաց նա:
Պաշտոնյան նշեց, որ Հայաստանը միացել է այս ուղղությամբ իրականացվող միջազգային բազմաթիվ ծրագրերի և դրանք որոշակի չափով իրականացվում են։
«Տարեց մարդիկ պետության ուշադրության կենտրոնում են: Սոցիալական պաշտպանության ծրագրերը, մասնավորապես, ուղղված են միայնակ տարեցներին, որոնց թիվը հասնում է 14.000-ի»,- ասաց փոխնախարարը և տեղեկացրեց, որ պետությունը դեռ նոր մոտեցումներ է մշակում այս խնդիրները լուծելու ուղղությամբ:
«Այս տարի Կառավարությունը հաստատել է բնակչության ծերացման և տարեցների սոցպաշտպանության ռազմավարություն, որով նախատեսվում է, որ տարեցը կարողանա օգտվել բժշկական և սոցիալական ծառայություններից, նրա համար մատչելի լինի բուժսպասարկումը, նաև սոցիալական շփումների հնարավորություն ունենա»,– ասաց նա:
Առաջիկա 5 տարիներին, ըստ Ջեմմա Բաղդասարյանի, պետությունը պետք է ստեղծի ծերաբուժության և ծերաբանության մասնագիտական կենտրոններ, որպիսիք կան գրեթե բոլոր երկրներում:
«Ռազմավարությամբ նախատեսել ենք այլընտրանքային սպասարկման մի շարք կենտրոններ բացել, վերանայել տուն-ինտերնետային մոդելը, դրանց ավելացնելով փոքր տուն-ինտերնատներ»,- տեղեկացրեց նա:
Իսկ թե բացի նախատեսվածից, ի՞նչ այլ նորություններ կան այսօր՝ փոխնախարարը նշեց, որ կենսաթոշակային տարիքի փոփոխություն չի նախատեսվում, կոնսաթոշակը, որը միջինը կազմում է 31.000 դրամ, չի ավելանա: Նա միաժամանակ խոստովանեց՝ ոչ ոք չի ասում, թե այդ գումարը բավարար է:
Կարդացեք նաև
Հունվարի 6-ին Հայկական Առաքելական եկեղեցին նշում է Աստվածահայտնության և Հիսուս Քրիստոսի ծննդյան տոները, որոնք սահմանված են ի հիշատակ Հիսուս Քրիստոսի Ծննդյան և Մկրտության իրադարձությունների...
Ինչո՞ւ են քրիստոնեական եկեղեցիները Հիսուս Քրիստոսի ծննդյան օրը տարբեր օրերի նշում: Հայ Առաքելական Ս. Եկեղեցին Հիսուս Քրիստոսի Ս. Ծննդյան տոնը նշում է հունվարի 6-ին: Կաթոլիկ եկեղեցին այդ տոնը նշում է...
Նույնիսկ ամենահին ժամանակներում մարդիկ երազում էին սերնդի շարունակության մասին, և, չնայած այն ժամանակ անբուժելի անպտղությանը, ձգտում էին ցանկացած ճանապարհով երկար սպասված ժառանգների լույս աշխարհ գալուն...
Լուի Բրայլի անունը բոլոր նրանց, ովքեր կորցրել են իրեն տեսողությունը, հայտնի է և հարգված: Ի վերջո, այս մարդը կույրերին զարգանալու, կարդալու, նոտաներով երաժշտություն նվագելու հնարավորություն է տվել...
Անգամ վաղ անցյալում մարդիկ երազում էին ցեղի շարունակության մասին, ձգտում էին ցանկացած ճանապարհով ունենալ երկար սպասված ժառանգներին: Առաջին սուրոգատ մայրը հայտնվել է Քրիստոսի ծննդից 2000 տարի առաջ...
Նոր տարին տոնելու ավանդույթը գալիս է հնագույն ժամանակներից: Այդ ավանդույթների մի մասը փոխառել են տարբեր ժողովուրդներ: Հին Եգիպտոսում Նոր տարին նշում էին Նեղոսի հեղեղումների ժամանակ, երբ դուրս էր գալիս Սիրիուս սրբազան աստղը...
Լուի Պաստերը՝ ժամանակակից մանրէաբանության և իմունոլոգիայի հիմնադիրը, ծնվել է 1822 թ. դեկտեմբերի 27-ին ֆրանսիական Դոլ գյուղում: Նա քոլեջում հաջողությամբ ավարտեց իր ուսումն ու ընդունվեց Բարձրագույն դպրոց...
Սուրբ Ծնունդը համարվում է մեծ տոն, որը հաստատվել է ի հիշատակ Հիսուս Քրիստոսի ծննդյան` Բեթղեհեմում: Քրիստոսի ծնունդը քրիստոնեական կարևորագույն տոներից է և դարջել է պետական տոն աշխարհի ավելի քան 100 երկրներում: Դեկտեմբերի 25-ին Քրիստոսի ծնունդը նշում են ոչ...
Հիսուս Քրիստոսի ծնունդը ամենակարևոր քրիստոնեական տոներից մեկն է: Տոնի հիմքում Բեթղեհեմ քաղաքում Մարիամ Աստվածածնի կողմից Փրկիչ Հիսուս Քրիստոսի Ծնունդն է: Տոնը նշում են և՛ կաթոլիկները, և՛ ուղղափառները...
Հիսուս Քրիստոսի Ծննդյան օրը քրիստոնեական ամենակարևոր տոներից է: Այդ օրը՝ դեկտեմբերի 25-ին, Ծնունդը նշում են ոչ միայն արևմտյան, այլև աշխարհի ուղղափառ եկեղեցիների մի ողջ համակարգ, ովքեր XX դարի 20-ականներին ընդունել են Նորյուլիանական օրացույցը...
Հայ առաքելական եկեղեցին Հիսուս Քրիստոսի Ս. Ծննդյան օրը նշում է հունվարի 6-ին, իսկ կաթոլիկ եկեղեցին՝ դեկտեմբերի 25-ին: Մինչև IV դարը բոլոր քրիստոնյաները Սուրբ Ծնունդը նշել են հունվարի 6-ին...
Բոկերիան աշխարհի այն քիչ սրտավիրաբույժների շարքին է դասվում, ովքեր կատարում են սրտի հետ կապված վիրահատությունների հայտնի արսենալ՝ ամենատարբեր ախտահարումների դեպքում: Վիրահատություններից շատերն այսօր աշխարհում չունեն...
Դանիել Սամոյլովիչ ծնվել է 1744 թ. դեկտեմբերի 22-ին Յանովկա գյուղում, քահանայի ընտանիքում: Մեծ բժշկի ազգանունը ծնվելու ժամանակ եղել է Սուշկովսկի, սակայն Կիևի հոգևոր ակադեմիա ընդունվելիս ազգանունը փոխելու...
Մայրիկի գիշերը գիշերն է ձմեռային արևադարձից առաջ: Դա տարվա վերջն է: Տարեկան ամբողջ աշխատանքն ավարտված է, ամբարը լիքն է: Եկել է ժամանակը հանրագումարի և աստվածներին ու ընտանեկան հոգիներին շնորհակալություն հայտնելու` ամբողջ...
2000 թ. դեկտեմբերի 20-ին Մեծ Բրիտանիայի լորդերի պալատը հավանություն տվեց օրինագծին, որը թույլ էր տալիս օգտագործել մարդու կլոնավորված սաղմերը բժշկական նպատակներով: Կողմ քվեարկեցին ազգային պառլամենտի վերին պալատի 212 անդամներ, դեմ՝ 92...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն